ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

ԱՌԱԿԱՑ

ԱՌԱԿԱՑ
03.02.2012 | 00:00

Աղոթել և աշխատել
Ձկնորսը նավակով մի մարդու էր տեղափոխում։ ՈՒղևորը շտապեցնում էր ձկնորսին.
-Ավելի արա՛գ, ուշանում եմ աշխատանքից։
Հանկարծ նա տեսավ, որ թիակներից մեկի վրա գրված է` «աղոթի՛ր», մյուսի վրա` «աշխատի՛ր»։
-Ինչի՞ համար է այդպես գրված,- հարցրեց նա։
-Հիշողության,- պատասխանեց ձկնորսը։- Որ չմոռանամ և՛ աղոթել, և՛ աշխատել։
-Դե՛, աշխատել, հասկանալի է, բոլորին է պետք, իսկ աղոթե՜լ,- մարդը թափահարեց ձեռքը,- պարտադիր չէ։ Ոչ մեկին պետք չէ, ինչո՞ւ ժամանակ կորցնել։
-Պետք չէ՞,- հարցրեց ձկնորսն ու ջրից հանեց «աղոթի՛ր» մակագրությունով թիակը և սկսեց թիավարել մի թիակով։ Նավակը պտտվեց տեղում։
-Տեսնո՞ւմ ես, ինչի նման է աշխատանքն առանց աղոթքի։ Պտտվում ենք մի տեղում, և ոչ մի շարժում դեպի առաջ։
Հետևաբար, կյանքի փոթորկոտ ծովում հաջողությամբ լողալու համար հարկավոր է ամուր բռնել երկու թիակն էլ, այսինքն` աղոթել ու աշխատել։

Իսկ ես կարծում էի...
Մի քաղաքում երաշտ էր։ Տեղի քահանան կոչ արեց բոլորին` առավոտյան հավաքվել տաճարում աղոթելու, որպեսզի Աստված անձրև շնորհի։ Հավաքվեցին բնակիչներն ու սկսեցին ծիծաղել մի երեխայի վրա, որը եկել էր հովանոցով։ Քրքջում էին ու ասում.
-Հիմարի՛կ, ինչո՞ւ ես քաշ տվել այդ հովանոցը, հանկարծ կկորցնես, միևնույն է, անձրև չի լինի։
-Իսկ ես կարծում էի` հենց աղոթեք, անձրևը կթափվի,- պատասխանեց մանուկը։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1301

Մեկնաբանություններ